«Կանաչ Հայաստան» Բնապահպանական կրթական ՀԿ-ն հիմնադրվել է 2019 թվականի ապրիլին, թեև մինչ հիմնադրումն էլ, կազմակերպության անդամները բնապահպանության ոլորտում երկար տարիներ ակտիվ գործունեություն են ծավալել: Հիմնադրումից ի վեր կազմակերպությունը տարբեր ծրագրեր է իրականացրել, ինչպես օրինակ ուսումնասիրել է Հայաստանի գործող պոչամբարների վիճակը և ներկայացրել այն վավերագրական ֆիլմի տեսքով։ Կազմակերպությունը նաև իրականացրել է հանքարդյունաբերության մեջ ներգրաված միջազգային ֆինանսական ինստիտուտների մոնիտորինգ, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման օրենքում փոփոխությունների շուրջ առաջարկություններ է ներկայացրել և այլն: Կազմակերպությունը կայուն համագործակցություն է ստեղծել Հայաստանի մի շարք համայնքների հետ, ինչպես օրինակ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի, Լոռու մարզի Ալավերդի և Շնող, Վայոց Ձորի մարզի Գլաձոր, Ջերմուկ համայնքների հետ։ Կազմակերպությունը համագործակցում է նաև միջազգային բնապահպանական և իրավապաշտպան կազմակերպությունների հետ: Կազմակերպության միջազգային գործընկերներից են Global Greengrants հիմնադրամը, Urgent Action հիմնադրամը, Nesehnuti չեխական կազմակերպությունը, Զարգացման ոլորտում մարդու իրավունքների կոալիցիան և այլն: