Երիտասարդների մեդիագրագիտության և քաղաքացիական մասնակցության խթանում

Երիտասարդների մեդիագրագիտության և քաղաքացիական մասնակցության խթանում

Ծրագրի նպատակն է Հայաստանում զարգացնել երիտասարդների մեդիագրագիտությունը, տեղեկատվական դիմակայունությունը և քաղաքացիական մասնակցությունը՝ մատչելի թվային բովանդակության ստեղծման և երիտասարդ բովանդակություն ստեղծողների հետ համագործակցության միջոցով։

Ծրագիրը նպաստում է քննադատական մտածողության զարգացմանը, գիտակցված և տեղեկացված քաղաքացիական մասնակցության խթանմանը, ինչպես նաև առավել առողջ տեղեկատվական միջավայրի ձևավորմանը՝ հատկապես նախընտրական շրջանում։

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության համաֆինանսավորմամբ՝ Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի միջոցով։