Էկո իրավունքի դպրոց 2025

Էկո իրավունքի դպրոց 2025

🎥🌿 Այս կարճ տեսանյութը ներկայացնում է «Կանաչ Հայաստան» բնապահպանական կրթական ՀԿ-ի Էկո Իրավունքի Դպրոցի շրջանավարտների բուռն ամառը, որը լի էր նոր գիտելիքներով, արժեքավոր ծանոթություններով և շրջակա միջավայրը սիրելու ու պահպանելու միասնական ոգով։

Ջերմուկում և Երևանում անցկացված դասընթացներին մասնակցեցին 42 երիտասարդներ, լրագրողներ, ակտիվիստներ և ազդակիր համայնքների բնակիչներ Հայաստանի 8 մարզերից և Երևանից՝ ձևավորելով շրջանավարտների համայնք, որը ստացած գիտելիքն ու ոգեշնչումը տանելու է իրենց համայնքներ՝ պաշտպանելու բնությունն ու էկո իրավունքները։

🎓 Մասնակիցները ծանոթացան՝

⚖️ էկոլոգիական իրավունքի և առողջ շրջակա միջավայրում ապրելու հիմնարար իրավունքի սկզբունքներին,

🛠️ բնապահպանական և հանրային մասնակցության իրավական գործիքներին ու դրանց գործնական կիրառմանը,

🚫 ինչպես նաև SLAPP ռազմավարական դատավարություններին և ինքնապաշտպանության մեխանիզմներին։

🇦🇲 🇫🇷 Դասընթացները վարեցին բնապահպանական իրավունքի և դատավարական գործընթացների ոլորտում փորձառու փաստաբաններ և մասնագետներ Հայաստանից և Ֆրանսիայից։

🎓 Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր և միացան «Էկո Իրավունքի Դպրոցի» շրջանավարտների ցանցին՝ պաշտպանելու շրջակա միջավայրը և մեր էկո իրավունքները, շարունակելու համագործակցությունն ու փորձի փոխանակումը։

🇦🇲 🇩🇰 Ծրագիրն իրականացվում է «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի և դանիական NOAH – Friends of the Earth Denmark կազմակերպության կողմից`Դանիայի Արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող Քաղաքացիական հասարակության հիմնադրամի (CISU) աջակցությամբ:

#ԷկոԻրավունք #ԿանաչՀայաստան #EcoRights #EcoRightsSchool #CISU #NOAH #GreenArmenia #CivilSociety #THEWHY #Documentary #SLAPP #Բնապահպանություն #Ջերմուկ #ԴանիաՀայաստան #ՔՀԿ