Ֆրիդրիխ էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Կանաչ Հայաստան ՀԿ-ն և Հայաստանի անտառներ ՀԿ-ն հիմնադրել են Էկոիրավունքի դպրոցը: Դպրոցը հիմնադրվել է՝ նպատակ ունենալով փաստաբանների, դատավորների, իրավապահ մարմինների շրջանակին ներգրավել բնության պաշտպանության գործում։ Հետագայում հույս ունենք ընդլայնել մեր լսարանն՝ ընդգրկելով նաև այլ մասնագիտությունների ներկայացուցիչների։
Էկոիրավունքի դպրոցում դասավանդելու է էկոլոգիական իրավունքի մասնագետ, «Էկոլոգիական իրավունք» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը։ Նրա դասավանդման թեմաներն են՝
Էկոիրավունքի դպրոցում դասավանդելու է նաև Հայկ Ալումյանը, ով առաջիններից է Հայաստանում, ով պաշտպանել է դատարանում առողջ շրջակա միջավայրի իրավունքը, մասնավորապես՝ Թեղուտի և Ամուլսարի գործերի միջոցով, որոնք նախադեպային են Հայաստանի դատավարությունների պատմության մեջ։ Էկոիրավունքի դպրոցում Հայկ Ալումյանի դասավանդման թեմաներն են՝
Էկոիրավունքի դպրոցում դասավանդելու է փաստաբան, էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանը։ Նա ևս առաջիններից է, ով էկոլոգիական իրավունքը սկսեց պաշտպանել նաև դատարաններում։ Նազելի Վարդանյանի դասավանդման թեմաներն են՝
Էկոիրավունքի դպրոցում արտասահմանից հրավիրված դասավանդողը մարդու իրավունքների, միջազգային քրեական իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի փորձագետ Մոդ Սաղլիևն է։ Նրա դասավանդման թեման է՝
Սեմինարը նախատեսվում է անցկացնել 2023թ-ի հուլիսի 8-9-ը՝ Ծաղկաձորում: Կարող են դիմել գործող իրավաբաններ, փաստաբաններ, դատավորներ, դատավորների օգնականներ, իրավապահ մարմինների ծառայողներ, իսկ բնապահպանական ոլորտին ծանոթ լինելը պարտադիր պայման չէ:
Դասընթացին մասնակցելու համար պետք է լրացնել սույն հայտը:
Դիմելու վերջնաժամկետն է 2023թ-ի հունիսի -ը:
Արդյունքների մասին բոլոր դիմորդները կտեղեկացվեն 2023թ-ի հունիսի -ին:
Հարցերի դեպքում գրել info@green-armenia.org և ecorightsschool@gmail.com հասցեներով: