📍 Դեկտեմբերի 4–6, 2026 թ. | Աղվերան
🇦🇲 «Կանաչ Հայաստան» բնապահպանական-կրթական ՀԿ-ն Ֆրիտյոֆ Նանսենի ինստիտուտի (Նորվեգիա) աջակցությամբ հրավիրում է դիմելու «Էկո-իրավունքների դպրոց» ծրագրի երկօրյա դասընթացին։
🎯 Ի՞նչ է առաջարկում դասընթացը
Դասընթացը կանդրադառնա հետևյալ հիմնական թեմաներին՝
🌿 Կենսաբազմազանության պահպանում և կառավարում Հայաստանում — Բեռնի կոնվենցիայի կիրառումը, ոլորտի պետական քաղաքականությունը, պատասխանատու կառույցները, որոշումների կայացման գործընթացները, Հայաստանի կենսաբազմազանության ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը։
⚖️ Բնապահպանական իրավունքներ և Օրհուսի կոնվենցիա — առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունք, բնապահպանական տեղեկատվության մատչելիություն, որոշումների կայացմանը հանրության մասնակցություն, արդարադատության մատչելիություն և իրավունքների պաշտպանության իրավական գործիքներ։
🤝 Հանրային և համայնքային մասնակցություն — համայնքների, երիտասարդների, կանանց և բնապահպան ակտիվիստների ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանման ու կառավարման գործընթացներում, այդ թվում՝ ազգային ռազմավարության իրականացմանը և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարմանը։
🌍 COP17-ի արդյունքները և հետագա քայլերը — կենսաբազմազանության պահպանության ոլորտում Հայաստանի առաջնահերթությունները, դրանց իրականացման մարտահրավերները, քաղաքացիական հասարակության մասնակցության և հանրային վերահսկողության հնարավորությունները։
🛠 Դասընթացը կներառի նաև գործնական առաջադրանքներր՝ բնապահպանական իրավունքների պաշտպանության, հանրային մասնակցության իրավական գործիքների կիրառման և համայնքային համագործակցության վերաբերյալ։
Դասընթացը կվարեն բնապահպանական իրավունքի, կենսաբազմազանության և հանրային մասնակցության ոլորտներում փորձառու մասնագետներ։
🌿 Ովքե՞ր կարող են մասնակցել
- Ուսանողներ և երիտասարդներ
- Բնապահպան ակտիվիստներ և իրավապաշտպաններ
- Լրագրողներ
- Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ
- Բնապահպանական խնդիրների ազդեցությունը կրող համայնքների բնակիչներ
📝 Դիմելու կարգը
Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտադիմումը՝
https://forms.gle/yZkQ9Rn1ymfHR6ap6
🕐 Դիմելու վերջնաժամկետ՝ նոյեմբերի 19, 2026 թ.
📩 Ընտրության արդյունքների մասին դիմորդները կտեղեկացվեն նոյեմբերի 25-ին։
✅ Մասնակցությունն անվճար է։ «Կանաչ Հայաստան» ՀԿ-ն կհոգա ընտրված մասնակիցների կեցության, սննդի և ճանապարհի ծախսերը։
🎓 Դասընթացի մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր և կմիանան «Էկո-իրավունքների դպրոցի» մասնակիցների համագործակցության ցանցին՝ հետագա փորձի փոխանակման և բնապահպանական գործընթացներին շարունակական մասնակցության նպատակով։