Ընդունելություն
Ֆրիդրիխ էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Կանաչ Հայաստան ՀԿ-ի և Հայաստանի անտառներ ՀԿ-ի հիմնադրած Էկոիրավունքի դպրոցը հայտարարում է ընդունելություն՝ 2024թ-ի հունիսին կայանալիք եռօրյա դասընթացի մասնակցության համար: Սա նմանատիպ երկրորդ դասընթացն է. առաջինը տեղի է ունեցել 2023թ․-ի հուլիսին։ Ինչպես այն ժամանակ, այժմ էլ դասընթացը նախատեսված է փաստաբանների, դատավորների, դատավորների օգնականների, իրավաբանների և իրավապահ մարմինների աշխատողների համար:
Դպրոցի նպատակն է մասնագետների, դատական և իրավապահ մարմինների վերոնշյալ աշխատողների շրջանակին ներգրավել բնության պաշտպանության գործում՝ դատավարություններում «կանաչ» գիտելիքները և փորձը կիրառելու նպատակով։ Դպրոցում դասավանդելու են Հայաստանից և արտերկրից հրավիրված իրավաբաններ (օնլայն և օֆլայն), ովքեր երկար տարիների փորձ ունեն հատկապես բնապահպանական դատավարական գործերում:
Սեմինարը նախատեսվում է անցկացնել հունիսի 14-15-16-ը՝ Ջերմուկում:
Կարող են դիմել իրավաբաններ, փաստաբաններ, դատավորներ, դատավորների օգնականներ, իրավապահ մարմինների ծառայողներ, իսկ բնապահպանական ոլորտին ծանոթ լինելը պարտադիր պայման չէ:
Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել կցված հայտը:
Դիմելու վերջնաժամկետն է մայիսի 20-ը:
Արդյունքների մասին բոլոր դիմորդները կտեղեկացվեն մայիսի 25-ին:
Հարցերի դեպքում գրեք info@green-armenia.org հասցեով։