«Կանաչ Հայաստան» բնապահպանական կրթական ՀԿ-ն «COVID-19․ Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագրի շրջանակներում սկսում է կազմակերպության և բնապահպանական համայնքի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի իրականացումը։
Ծրագիրն իրականացվում է «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա» ERIM International (ERIM) ֆրանսիական ոչ առևտրային կազմակերպության և Human Rights House Yerevan Մարդու իրավունքների տուն Երևանի (HRHY) կողմից՝ Եվրոպական միության (EU) ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության կայունությանը Արևելյան գործընկերության երկրներում՝ նրանց հնարավորություն տալով մեղմացնել COVID-19 համավարակի անմիջական և երկարաժամկետ ազդեցությունը։
Ծրագրի շրջանակներում ունենալու ենք հանդիպումներ Հայաստանի համայնքների բնակիչների հետ էկոլոգիական թեժ կետերում։ Իրականացնելու ենք կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներ մեր կազմակերպության անդամների և բնապահպանությամբ հետաքրքրված անձանց համար։