Հանդիպումներ Վայոց Ձորում

Հանդիպումներ Վայոց Ձորում

«Կանաչ Հայաստան» բնապահպանական կրթական ՀԿ-ն COVID-19․ Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն ծրագրի շրջանակներում իրականացրեց «Բնապահպանություն և իրավունք» թեմայով հանդիպումների շարք ՀԿ անդամների, ինչպես նաև, Վայոց Ձոր մարզի Եղեգնաձոր և Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչների համար։

Բանախոս, էկոլոգիական իրավունքի մասնագետ, փաստաբան Նազելի Վարդանյանը ներկայացրեց ՀՀ  Սահմանադրության  մի շարք հոդվածներ՝ 

-Սեփականության իրավունք, 

-Պաշտպանության իրավունք,

-Վնասի փոխհատուցման իրավունք, 

-Ազատ արտահայտվելու, բողոքի ակցիաների իրավունք,

-Որոշումների կայացման գործընթացում մասնակցության իրավունք,

-Տեղեկատվության մատչելիության իրավունք,

-Հասարակական վերահսկողության իրավունք։

Քննարկումն անցավ արդյունավետ, մասնակիցներն իրենց հուզող հարցերի վերաբերյալ  փաստաբանից ստացան անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև ծանոթացան «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ի գործունեությանը և Հայաստանում առկա բնապահպանական խնդիրներին։

«COVID-19․ Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագիրն իրականացվում է «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա» (ERIM) ֆրանսիական ոչ առևտրային կազմակերպության և Մարդու իրավունքների տուն Երևանի (HRHY) կողմից՝ Եվրոպական միության (EU) ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության կայունությունը Արևելյան գործընկերության երկրներում՝ նրանց հնարավորություն տալով մեղմացնել COVID-19 համավարակի անմիջական և երկարաժամկետ ազդեցությունը։

#EU  #TeamEurope #COVID19  #StrongerTogether #HRHY #GreenArmenia