«Կանաչ Հայաստան» բնապահպանական կրթական ՀԿ-ն «COVID-19․ Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագրի շրջանակներում իրականացրեց «Բնապահպանություն և իրավունք» թեմայով քննարկում ՀԿ անդամների, ինչպես նաև Լոռվա մարզի Վանաձոր քաղաքի և մերձակա համայնքների բնակիչների համար։ Բանախոսը էկոլոգիական իրավունքի մասնագետ, փաստաբան Նազելի Վարդանյան էր:
Հաշվի առնելով Վանաձորում և ընդհանրապես Լոռու մարզում անտառապատ տարածքների առկայությունը՝ բանախոսը խոսեց անտառների էկոլոգիական նշանակության մասին, ներկայացրեց անտառների վիճակը, «Հայաստանի անտառներ» ՀԿ կողմից արված աշխատանքները (Նազելի Վարդանյանը «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրենն է): Այնուհետև խոսվեց Լոռու մարզում և ընդհանրապես Հայաստանում այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են հանքարդյունաբերությունը, փոքր հէկ-երի գործունեությունը, որոշումների կայացմանը համայնքների մասնակցության խոչընդոտները:
«COVID-19․ Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագիրն իրականացվում է «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա» ERIM International (ERIM) ֆրանսիական ոչ առևտրային կազմակերպության և Մարդու իրավունքների տուն Երևանի (HRHY) կողմից՝ Եվրոպական միության (EU) ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության կայունությունը Արևելյան գործընկերության երկրներում՝ նրանց հնարավորություն տալով մեղմացնել COVID-19 համավարակի անմիջական և երկարաժամկետ ազդեցությունը։
#EU #TeamEurope #COVID19 #StrongerTogether #HRHY #GreenArmenia