Ֆրիդրիխ էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Կանաչ Հայաստան ՀԿ-ն և Հայաստանի անտառներ ՀԿ-ն հիմնադրել են Էկոիրավունքի դպրոցը: Դպրոցը հիմնադրվել է՝ նպատակ ունենալով փաստաբանների, դատավորների, իրավապահ մարմինների շրջանակին ներգրավել բնության պաշտպանության գործում։ Հետագայում հույս ունենք ընդլայնել մեր լսարանն՝ ընդգրկելով նաև այլ մասնագիտությունների ներկայացուցիչների։