«Կանաչ Հայաստան» բնապահպանական կրթական ՀԿ-ն COVID-19․ Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն ծրագրի շրջանակներում իրականացրեց «Բնապահպանություն և իրավունք» թեմայով հանդիպումների շարք ՀԿ անդամների, ինչպես նաև, Վայոց Ձոր մարզի Եղեգնաձոր և Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչների համար։
Բանախոս, էկոլոգիական իրավունքի մասնագետ, փաստաբան Նազելի Վարդանյանը ներկայացրեց ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներ՝
-Սեփականության իրավունք,
-Պաշտպանության իրավունք,
-Վնասի փոխհատուցման իրավունք,
-Ազատ արտահայտվելու, բողոքի ակցիաների իրավունք,
-Որոշումների կայացման գործընթացում մասնակցության իրավունք,
-Տեղեկատվության մատչելիության իրավունք,
-Հասարակական վերահսկողության իրավունք։
Քննարկումն անցավ արդյունավետ, մասնակիցներն իրենց հուզող հարցերի վերաբերյալ փաստաբանից ստացան անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև ծանոթացան «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ի գործունեությանը և Հայաստանում առկա բնապահպանական խնդիրներին։
«COVID-19․ Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագիրն իրականացվում է «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա» (ERIM) ֆրանսիական ոչ առևտրային կազմակերպության և Մարդու իրավունքների տուն Երևանի (HRHY) կողմից՝ Եվրոպական միության (EU) ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության կայունությունը Արևելյան գործընկերության երկրներում՝ նրանց հնարավորություն տալով մեղմացնել COVID-19 համավարակի անմիջական և երկարաժամկետ ազդեցությունը։
#EU #TeamEurope #COVID19 #StrongerTogether #HRHY #GreenArmenia