SLAPP դատավարությունների տվյալների բազա – Հայաստան

SLAPP տվյլաների բազա

SLAPP դատավարությունների տվյալների բազա – Հայաստան

Այս նախաձեռնությունը փաստագրում և վերլուծում է Հայաստանում բնապահպանների, լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների դեմ ներկայացված հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերը (SLAPP)։ Ծրագրի նպատակն է բարձրացնել դատական հետապնդումների վերաբերյալ իրազեկվածությունը, խթանել խոսքի ազատության պաշտպանությունը և նպաստել իրավական պաշտպանական մեխանիզմների ամրապնդմանը։ Ծրագրի շրջանակում մշակվել են SLAPP դատավարությունների վերլուծական զեկույց և թարմացված տվյալների բազա, ինչպես նաև պատրաստվել են տեսանյութեր՝ SLAPP գործերով անցած կամ անցնող բնապահպանների, լրագրողների, լրատվամիջոցների և ակտիվիստների մասին։ Բոլոր նյութերը հասանելի են ստորև՝ դիտման և ներբեռնման համար։ Նախաձեռնությունն իրականացվել է «Կանաչ Հայաստան» բնապահպանական կրթական ՀԿ-ի կողմից՝ Մարդու իրավունքների շվեդական հիմնադրամի հետ համատեղ, Շվեդական ինստիտուտի ֆինանսական աջակցությամբ։ Նախագծի զարգացմանն աջակցել է նաև Ամերիկյան փաստաբանների ասոցիացիայի (ABA) մարդու իրավունքների կենտրոնը։