Մեր Աշխատանքը

Էկոիրավունքի դպրոց 2

ԸնդունելությունՖրիդրիխ էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցու...

Կարդալ ավելին

Ամուլսարի մասին ֆիլմ

«Ամուլսար․Երկու կրակի արանքում»«Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական...

Կարդալ ավելին

Պարենային անվտանգությունը Գնդեվազում

2023 թվականի օգոստոսի մեկից մեկնարկել է «Կանաչ Հայաստան» բնապահպանական...

Կարդալ ավելին

Պարենային անվտանգությունը Գնդեվազում

Մեկնարկել է «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ի, ՄԱԿ-ի Զարգաց...

Կարդալ ավելին

Ընթացիկ աշխատանքներ

Էկոիրավունքի դպրոց 2

Ընդունելություն

Ֆրիդրիխ էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Կանաչ Հայաստան ՀԿ-ի և Հայաստանի անտառներ ՀԿ-ի հիմնադրած Էկոիրավունքի դպրոցը հայտարարում է ընդունելություն՝ 2024թ-ի հունիսին կայանալիք եռօրյա դասընթացի մասնակցության համար: Սա նմանատիպ երկրորդ դասընթացն է. առաջինը տեղի է ունեցել 2023թ․-ի հուլիսին։ Ինչպես այն ժամանակ, այժմ էլ դասընթացը նախատեսված է փաստաբանների, դատավորների, դատավորների օգնականների, իրավաբանների և իրավապահ մարմինների աշխատողների համար:

Դպրոցի նպատակն է մասնագետների, դատական և իրավապահ մարմինների վերոնշյալ աշխատողների շրջանակին ներգրավել բնության պաշտպանության գործում՝ դատավարություններում «կանաչ» գիտելիքները և փորձը կիրառելու նպատակով։ Դպրոցում դասավանդելու են Հայաստանից և արտերկրից հրավիրված իրավաբաններ (օնլայն և օֆլայն), ովքեր երկար տարիների փորձ ունեն հատկապես բնապահպանական դատավարական գործերում:

Սեմինարը նախատեսվում է անցկացնել հունիսի 14-15-16-ը՝ Ջերմուկում:

Կարող են դիմել  իրավաբաններ, փաստաբաններ, դատավորներ, դատավորների օգնականներ, իրավապահ մարմինների ծառայողներ, իսկ բնապահպանական ոլորտին ծանոթ լինելը պարտադիր պայման չէ:

Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել կցված հայտը:

Դիմելու վերջնաժամկետն է մայիսի 20-ը:

Արդյունքների մասին բոլոր դիմորդները կտեղեկացվեն մայիսի 25-ին:

Հարցերի դեպքում գրեք  info@green-armenia.org հասցեով։

Աջակցիր

Զեկույցներ

Ամուլսարյան հուշագիր

Բեռնել

ՇՄԱԳ օրենքի առաջարկներ

Բեռնել